Home / Հայաստան / Եգիպտոսի ընդդիմությունը հրաժարվել է դադարեցնել բողոքի ցույցերը

Եգիպտոսի ընդդիմությունը հրաժարվել է դադարեցնել բողոքի ցույցերը

Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել շարունակել Կահիրեի Թահրիր հրապարակում անցկացվող բողոքի ցույցերը, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները կշարունակեն պահանջել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Հերթական խոշոր բողոքի ցույցը սպասվում է ուրբաթ օրը: Իսլամական «Մահմեդական եղբայրներ» շարժումը կրկին հայտարարել է, որ չի բանակցելու Մուբարաքի հետ:

Ավելի վաղ Եգիպտոսի ռազմական ուժերի պաշտոնական ներկայացուցիչը ցույցերը դադարեցնելու կոչով դիմել էր իր համաքաղաքացիներին:

«Բանակը դիմում է ձեզ: Ձեր պահանջները տեղ են հասել, ձեր կոչերը հայտնի են բոլորին, ժամանակն է տուն վերադառնալ: Դուք փողոց էիք դուրս եկել ձեր բողոքը արտահայտելու, հիմա միայն դուք կարող եք վերականգնել խաղաղությունը Եգիպտոսում»,- ցուցարարներին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր ռազմական ուժերի խոսնակ Իսմայիլ Էթմանը:

Նշենք, որ Եգիպտոսում այսօր վերականգնվել է ինտերնետը, որն անհասանելի էր մի քանի օր:

Tekali Taxi