Home / Հայաստան / ՀԱԿ-ը մինչև վաղը պատասխան կստանա հանրահավաքի անցկացման մասին

ՀԱԿ-ը մինչև վաղը պատասխան կստանա հանրահավաքի անցկացման մասին

Այսօր Երևանի քաղաքապետարանում քննվել է Հայ Ազգային Կոնգրեսի` փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայցը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսը հանրահավաքի մասին հայցը ներկայացրել էր հունվարի 31-ին: Նույն օրը քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տեղադրել այն մասին, թե սույն թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային և մշակութային միջոցառումներ են նախատեսվում:

Այսօրվա նիստից հետո քաղաքապետարանը խոստացել է մինչև վաղն առավոտյան ժամը 09:12-ը տեղեկացնել ՀԱԿ-ին հանրահավաքն արտոնելու կամ մերժելու որոշման մասին:

Քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի խոսքով` փետրվարի 18-ին` օրվա երկրորդ կեսին, Ազատության հրապարակում միաժամանակ երկու միջոցառում է նախատեսված:

Tekali Taxi