Home / Հայաստան / Պաշտպանության նախարարությունում ռուսաց լեզվի լսարան կգործի

Պաշտպանության նախարարությունում ռուսաց լեզվի լսարան կգործի

ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան, հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:

Tekali Taxi