Home / Հայաստան / «Երբ եկա, ամեն ինչ արյան մեջ էր». ընկերներին դանակահարած Հարությունյանի մայրը սարսափած է

«Երբ եկա, ամեն ինչ արյան մեջ էր». ընկերներին դանակահարած Հարությունյանի մայրը սարսափած է

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել 15-ամյա դպրոցականի նկատմամբ, ով սեփական տանը դանակահարել է իր 4 ընկերներին և համադասարանցի աղջկան: Դպրոցականները ծանր վնասվածքներ են ստացել:

Մեղադրյալին 10 տարվա ազատազրկում է սպասվում, որպես մեղմացուցիչ հանգամանք է համարվում նրա անչափահասության փաստը: Տուժածներին հասցրել են հիվանդանոց, իսկ համադասարանցի աղջիկը կարող է անգամ աչքը կորցնել:

Հետաքննիչների տվյալների համաձայն` կասկածյալն իր մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց: Life News-ի փոխանցմամբ` հանցագործը Սերգեյ Հարությունյանն է:

Նախնական վարկածի համաձայն №356 դպրոցի 9-րդ դասարանի 5 աշակերտներ հավաքվել էին Սերգեյի բնակարանում, որտեղ մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել: Դեռահասները վիճել են, և տան տերը դանակը ձեռքն է վերցրել:

«Նա, կարծես, խելագարվել էր և դանակով հարձակվել էր բոլորի վրա,-ոստիկաններին պատմել են դպրոցականի ընկերները, – Անգամ Ուլյանայի աչքն է հանել»:

Բժիշկները նշում են, որ հնարավոր չի լինի փրկել աղջկա աչքը:

Վնասելով աղջկան` դպրոցականը հարձակվել է իրենց ընկերուհուն օգնության հասած տղաների վրա:

Սերգեյ Հարությունյանի մոր` Կարինեի խոսքով` երեկույթին մասնակցել են 8 դեռահասներ, որոնք «խնջույք են կազմակերպել պիցայով, օղիով, կոնյակով և մարտինիով»: Օդանավակայանից տուն ժամանելով` կինը սարսափելի պատկերի է ականատես եղել: «Դուք չեք կարող պատկերացնել, ինչ էր այստեղ կատարվում,-ասում է Կարինեն,- նրանք հավանաբար, որոշել էին տոնել արձակուրդների առաջին օրը: Ես եկա, իսկ այստեղ ամեն ինչ արյան մեջ էր թաթախված»:

Մայրը նույնպես չգիտե միջադեպի  պատճառը և թե ինչն է ստիպել տղային դանակահարել ընկերներին: «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել այստեղ, ինչու է տղաս վերցրել դանակը և սկսել բոլորին դանակահարել»,- պարզաբանել է Կարինեն:

Նրա խոսքով` Սերգեյը հանգիստ երեխա է. «Պարզապես վերջին կես տարիների ընթացքում նրա հետ ինչ-որ բան է կատարվում, հավանաբար, անցումային տարիք է»:

«Ես անգամ չգիտեմ, թե ում համար մտահոգվեմ: Եվ իմ երեխայի համար եմ ցավում, և մյուս երեխաների: Սարսափելի է: Չգիտեմ` ինչպես դիմեմ նրանց ծնողներին, չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել»,- պատմել է Սերգեյի մայրը:

Tekali Taxi