Home / Հայաստան / Վարչապետը ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է գնաճի խնդիրները

Վարչապետը ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է գնաճի խնդիրները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին` առաքելության ավագ տնտեսագետ Վերոնիկա Բակալուի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև «Երկարաձգվող ֆինանսավորման և երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի» ընթացքը։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային վարչարարությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Tekali Taxi