Home / Հայաստան / Աղջիկը մորթել է սեփական կատվին Լեդի Գագայի համար

Աղջիկը մորթել է սեփական կատվին Լեդի Գագայի համար

Ամերիկյան Օկլահոմա նահանգի բնակիչ 20-ամյա աղջնակը, հանդիսանալով հայտնի երգչուհի Լեդի Գագայի մեծ երկրպագու, խեղդամահ է արել իր կատվին և մասնատել, իր համար  մսից զգեստ կարելու համար: Այդ զգեստով նա պատրաստվում էր գնալ սիրած երգչուհու համերգին, հաղորդում է kp.ru-ն:

Ընտանիքի անդամներից մեկը պատահաբար տեսել է աղջկան սենյակում, այն պահին, երբ վերջինս կենդանու արյունով շպար էր անում: Ապշած հարազատն անմիջապես հոգեբուժական ծառայություն է զանգահարել:

Ինչպես հայտնի է դարձել, աղջիկը տառապում էր ընկճախտով, սակայն ոչ մի մտավոր խանգարումներ մինչ այս միջադեպը չէր ունեցել:

Հիշեցնենք, որ 2010-ի վերջին աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան հայտնվել էր   Vogue ամսագրի շապիկին հում մսից պատրաստված հագուստով: Ի դեպ, այս արարքի համար նա սուր քննադատության էր ենթարկվել կենդանիների պաշտպանության ասոցիացիայի կողմից:

Tekali Taxi