Home / Հայաստան / Կառավարությունը պարզեցնում է վարորդական իրավունք ստանալու կարգը

Կառավարությունը պարզեցնում է վարորդական իրավունք ստանալու կարգը

Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ սահմանել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։

Որոշման նախագծով նախատեսվում է վարորդական վկայական տրամադրելու համար վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանցից չպահանջել բժշկական հավատարմագրման տեղեկանք: Յուրաքանչյուր ամսվա 1-ին և 16-ին հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունները Ճանապարհային ոստիկանությանը պետք է տրամադրեն տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին: Բժշկական հավատարմագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության պահանջի հիման վրա, այն դեպքում, երբ քննական մարմինը վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու) համար դիմած անձի մոտ հայտնաբերի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված հիմքերը (բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ uտորին վերջույթը, դաuտակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները uահմանափակող` դաuտակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպեu նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման):

Կառավարությունն ակնկալվում է, որ որոշմամբ կպարզեցվի վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական ստանալու կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։

Tekali Taxi