Home / Հայաստան / Հայաստանի և Երևանի ոստիկանապետերի հակասությունները շարունակվում են

Հայաստանի և Երևանի ոստիկանապետերի հակասությունները շարունակվում են

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության սպայական կազմի մի մեծ խումբ` ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի թևի ներկայացուցիչները, որոշ գնահատականների համաձայն` մի քանի հարյուր հոգի, «Օջախ» ռեստորանում նշել են իրենց տոնը (Ոստիկանության օրը պաշտոնապես նշվում է ապրիլի 16-ին):

«Ըստ լուրերի, Ներսես Նազարյանի թևի ներկայացուցիչներն այդպիսով ցանկացել են ընդհանուր ոստիկանությունից առանձնանալ` միաժամանակ ընդգծելով ոստիկանական համակարգում ունեցած իրենց  ազդեցության չափը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը օրաթերթի հետ զրույցում ասել է, որ «Օջախ» ռեստորանում երեկ ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանության առանձին սպաներ են ինչ-որ միջոցառում կազմակերպել, Ահարոնյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ: Նա չի բացառել, որ «Օջախում» առանձին ոստիկաններ ինչ-որ առիթով հավաքվել են: Սակայն, ըստ Ահարոնյանի, դա ՀՀ ոստիկանության  ղեկավարության հետ կապ չունի: Մեր տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունում հիմնական քննարկման թեման է դարձել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Ներսիկ Նազարյանի հակասությունները, և բոլորը փորձում են կռահել, թե նրանցից ով կհաղթի»:

Tekali Taxi