հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանցուն ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ

Հայաստանցուն ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ

Վրաց սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել` վրաց – հայկական սահմանը հատելու փորձի ժամանակ:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունից, Հայաստանի քաղաքացի Սիսակ Միրաքյանը ձերբակալվել է, երբ փորձում էր «Կրասնի մոստ» պաշտոնական հսկիչ անցակետը շրջանցելով` հատել սահմանը:

Հայաստանցու դեմ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-քննչական դեպարտամենտը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: