Home / Հայաստան / Մեքենայում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

Մեքենայում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

Ապրիլի 25-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի հանրակացարանների մոտ` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում, պայթյուն է տեղի  ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ին Թևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 52-ամյա Հովսեփ Նազարյանը տեղում մահացել է: Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է քննություն:

Tekali Taxi