Home / Հայաստան / Մուբարաքին չեն տեղափոխի իր տղաների մոտ

Մուբարաքին չեն տեղափոխի իր տղաների մոտ

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Շարմ էլ-Շեյխի միջազգային բժշկական կենտրոնից չեն տեղափոխի բանտային հիվանդանոց, քանի որ դա կարող է անդրադառնալ նրա առողջական վիճակի վրա: Գլխավոր դատախազի ներկայացուցչի խոսքով` համապատասխան որոշում է կայացրել երկրի ներքին գործերի նախարարությունը: Վերջիններս ընդառաջել են նախկին նախագահի  առողջությանը հետևող բժիշկների խնդրանքին, հաղորդում է CNN-ը:

Ավելի վաղ նախատեսվում էր Մուբարաքին տեղափոխել Կահիրեյի մերձակա շրջաններից մեկում գտնվող «Տորա» բանտի հիվանդանոցային բաժին: Ներկայումս այս կալանավայրում են գտնվում նրա երկու տղաները`Համալն ու Ալան:

Tekali Taxi