Home / Հայաստան / Սևանում հանրային լողափների վրա կառավարությունը կծախսի 66 միլիոն դրամ

Սևանում հանրային լողափների վրա կառավարությունը կծախսի 66 միլիոն դրամ

Այսօր ՀՀ կառավարությունը հիմնադրել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ, ՀՀ բնապահպանության նախարարությանը լիազորել ՀՀ անունից հանդես գալ հիմնադրամում, նշանակել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։ Իրավական ակտի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը։

Գործադիրը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևան համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից հողամաս տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար։ Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 66 միլիոն դրամ։

Համաձայն կառավարության որոշման, հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։

Լուսանկարը` care4sevan.wordpress.com

Tekali Taxi