Home / Հայաստան / Տավուշի բնակիչը գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել

Տավուշի բնակիչը գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել

Մայիսի 2-ին՝ ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Արզումանյանին պատկանող ուսապարկը:

Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարներ մեկնել են որոնողական աշխատանքների:

Մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Tekali Taxi