Home / Հայաստան / Հայաստանը կիսում է Բին Լադենի ոչնչացման առնչությամբ ամերիկացիների ուրախությունը

Հայաստանը կիսում է Բին Լադենի ոչնչացման առնչությամբ ամերիկացիների ուրախությունը

Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում` մենք կիսում ենք ամերիկացիների և ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ: Այս մասին` ի պատասխան «Արմենպրեսի» հարցի, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում», – ասել է Բալայանը:

Tekali Taxi