Home / Հայաստան / Սեֆիլյանը գիտի` ինչի շուրջ են համաձայնության եկել Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը

Սեֆիլյանը գիտի` ինչի շուրջ են համաձայնության եկել Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը

Ակնհայտ է, որ ընդդիմության և իշխանությունների միջև համաձայնություն կա, և դրա ետևում լուրջ աշխարհաքաղաքական խաղերի հետևանք պետք չէ փնտրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը պատանդներին (քաղբանտարկյալներին – խմբ.) ազատ արձակելու դիմաց Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան է պարտադրել:

«Գլխավոր բռնապետն ամեն ինչ անում է, որպեսզի մինչև 2012 թվականի նախագահական ընտրությունները, այսինքն՝ իր վերընտրվելը, Հայաստանում անցնցում մթնոլորտ ապահովվի», – ասել է Սեֆիլյանը:

Ըստ Սեֆիլյանի` Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ուղղված է ընդդիմության համակիրների թիվը նվազեցնելուն: «Մենք կտեսնենք, թե մինչև մայիսի վերջ ինչպես է քչանալու Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդի բանակը»,- ասել է նա:

«Սերժ Սարգսյանին դա է հարկավոր՝ չեզոքացնել բողոքավոր զանգվածին, ում համար ընդդիմությունն աստիճանաբար աչքի փուշ է դառնում», – ամփոփել է Սեֆիլյանը:

Tekali Taxi