Home / Հայաստան / Բանակից զորացրվածների համար մագիստրատուրայում անվճար տեղեր կհատկացնեն

Բանակից զորացրվածների համար մագիստրատուրայում անվճար տեղեր կհատկացնեն

2011-2012 ուսումնական տարում առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով տեղեր են հատկացվել բանակից զորացրվածներին, Պաշտպանության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Նախորդ տարվա Արցախին հատկացված 20 տեղի փոխարեն այս տարի տրամադրվել է 30 տեղ, իսկ արվեստի բուհերում տեղերը կրկնապատկվել են՝ թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտում նախորդ տարվա 14 տեղի փոխարեն հատկացվել է 29 տեղ, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 30 տեղ:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:

Tekali Taxi