2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Քաղաքապետարանի աշխատակիցները շրջել են առևտրականների ապրանքն ու հեռացել

Մի քանի րոպե առաջ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիների ապրանքը շուռ են տվել, հայհոյել նրանց և հեռացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են առևտրականները:

«Դրանք հաստատ ծակված են, թե չէ դա նորմալ մարդու արարք չի, մենակ տեսնեք` ինչ վայրենությամբ են հարձակվում ապրանքի վրա: Ասում են` հրաման ունենք, իրավունք ունենք, ես չեմ հասկանում` ջարդելու, փչացնելու իրավունք դրանց ո՞վ ա տվել»,- բորբոքված պատմել է կանանցից մեկը: