Home / Հայաստան / Դատարանն ի վիճակի չէ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական նիստ անցկացնել. Փաշինյան

Դատարանն ի վիճակի չէ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական նիստ անցկացնել. Փաշինյան

«Ես ՔԿՀ-ի արած ապօրինությունը բողոքարկում եմ մի դատարանում, որը չի կարողանում պարզաբանի` ինքը ո՞ր օրենքով սահմանված կարգով է այս դատավարությունը իրականացնում: Այս մասին այսօր «Արթիկ» ՔԿՀ-ում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն իր` ընդդեմ «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի նոյեմբերի 16-ին կայացրած որոշման հայցի քննության ժամանակ: Խնդիրը կայանում էր նրանում, որ համաձայն վարչական օրենդրության վարչական դատարանը արտագնա նիստեր չի կարող իրականացնել, ինչի մասին Փաշինյանը բարձրաձայնել է դատական նիստի ժամանակ:

«Ես իրավական այնպիսի գիտելիքներ չունեմ ինչպես դուք, այլապես, ես դատավոր կլինեի, իսկ դուք դատապարտյալ: Եվ  որպեսզի համոզվեմ, որ սա օրինական պրոցես է, խնդրում եմ ինձ պարզաբանել` որ օրենքի որ կետով է առաջնորդվել դատարանը արտագնա նիստ անելու իր որոշման մեջ»,- ասել է Փաշինյանը:

Դատավոր Ռոբրետ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը «այս պայմաններում և այս կարգով» պետք է անցկացնի դատական նիստը:

Նիկոլ Փաշինայնը նշել է, որ ինքը դիտարկում է, որ դատարանը ի վիճակի չէ  դատական պրոցես անցկացնել` ՀՀ օրենսդրության, Սահմանադրության սահմանված կարգով:

Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ի թղթակիցը «Արթիկ» ՔԿՀ-ից հայտնել էր, որ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել` պահանջելով թույլ տալ լրագրողներին նկարահանել դատական նիստի ընթացքում: Միջնորդությունը մերժվել է դատավորի կողմից, իսկ Փաշինյանը դա համարել է դատավարական իրավունքների խախտում:

Tekali Taxi