Home / Հայաստան / Ղարաբաղյան պատերազմը Ռուսաստանին ծանր կացության մեջ կդնի. փորձագետ

Ղարաբաղյան պատերազմը Ռուսաստանին ծանր կացության մեջ կդնի. փորձագետ

Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը` նախագահ Մեդվեդևի գլխավորությամբ, անկեղծ քայլեր է ձեռնարկում, քանի որ Ռուսաստանը իսկապես ցանկանում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը դուրս գա փակուղուց: Այս մասին հայտարարել է  «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը, հաղորդում է 1news.az-ը:

«Ինձ թվում է, որ, Աստված մի արասցե, եթե իրադարձությունները ռազմական զարգացում ստանան, Ռուսաստանը ծայրահեղ իրավիճակի մեջ կհայտնվի: Ի՞նչ է անելու Ռուսաստանը` հասկանալով Հայաստանի նկատմամբ իր պաշտոնական պարտականությունները և միաժամանակ ոչ ֆորմալ կերպով Ադրբեջանի բացառիկ կարևորությունը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը երաշխավորել այն, որ  իրադարձությունները վերահսկողության տակ կպահի, դեռ հայտնի չէ` ինչպես, և հայտնի չէ այն, ինչ կանի նման իրավիճակում: Սա բարդ երկընտրանք է: Սակայն բոլոր կողմերն էլ հասկանում են, որ ստատուս-քվոն հարատև չէ, իսկ ինչ անել դրա հետ, դեռևս հայտնի չէ»,- նշել է Լուկյանովը:

Ինչ վերաբերում է նրան` որքան երկար կարող է պահպանվել այդ ստատուս-քվոն հայ-ադրբեջանական հարաբերություններում, փորձագետը փաստում է, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ լինել, և մոտակա 10 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ տեղի կունենան:

Լուկյանովը իրավիճակի փոփոխության վրա ազդելու հիմնական գործոն է համարում Իրանը:

«Շատ բան կախված է նրանից` ինչպիսին կլինի այս երկրի հետագա ճակատագիրը և ինչ զարգացում կստանան ամերիկա-իրանական հարաբերությունները: Քիչ բան կախված չէ նաև տարածաշրջանի երկրների ղեկավարներից` ի դեմս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի: Իսկ Ռուսաստանի, մերձկասպյան երկրների և տարածաշրջանային այլ երկրների  դիրքորոշումները կախված են նրանից` կբացվի Իրանը աշխարհի համար որպես էներգիայի հզորագույն ռեսուրս, թե ԱՄՆ-ին չի հաջողվի անել դա», – եզրափակել է փորձագետը:

Tekali Taxi