Home / Հայաստան / ՀՀ կառավարությունում շփվում են Video-call-ի միջոցով

ՀՀ կառավարությունում շփվում են Video-call-ի միջոցով

«Ալո, վարչապետ, ալո, ալո»,- մոտավորապես այսպես են սկսվում կառավարության որոշ «լետուչկաներ», գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Տևական ժամանակ է`ՀՀ կառավարությունում իրար հետ շփվում են Video-call-ով`համակարգչային ցանցի միջոցով: Երեկ մեր թղթակիցը խորհրդարանում վարչապետից հետաքրքրվել է, թե ճի՞շտ է, որ Video-call-ով են շփվում կառավարության անդամները, ինչին ի պատասխան` վարչապետը հայտարարել է, «Այո, ճիշտ է» : Ի դեպ, սա բացառապես Տիգրան Սարգսյանի մտահղացումն է: Ինչպես նաև այն, որ նախարարությունում տեսախցիկներ են տեղադրվել, որոնք ֆիքսում են աշխատակիցների անցուդարձը: «Այո, նորմալ է, շատ տեղերում կան տեսախցիկներ, ԱԺ-ում էլ կան»,-հայտարարել է վարչապետն ու հեռացել»:

Tekali Taxi