Home / Հայաստան / «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի են. Էմմին բողոքարկել է

«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի են. Էմմին բողոքարկել է

Մայիսի 12-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացավ Եվրատեսիլ-2011 երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքներով ևս տասը երկրներ հնարավորություն ստացան մրցել մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչում: Տասը երկրների թվում են Էստոնիան, Ռումինիան, Մոլդովան, Իռլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Դանիան, Ավստրիան, Ուկրաինան, Սլովենիան և Շվեդիան:

Այսպիսով, եզրափակիչ փուլին կմասնակցեն հետևյալ երկրները (ներկայացվում են բեմ դուրս գալու հաջորդականությամբ).

  1. Ֆինլանդիա
  2. Բոսնիա և Հերցեգովինա
  3. Դանիան
  4. Լիտվա
  5. Հունգարիա
  6. Իռլանդիա
  7. Շվեդիա
  8. Էստոնիա
  9. Հունաստան
  10. Ռուսաստան
  11. Ֆրանսիա
  12. Իտալիա
  13. Շվեյցարիա
  14. Մեծ Բրիտանիա
  15. Մոլդովա
  16. Գերմանիա
  17. Ռումինիա
  18. Ավստրիա
  19. Ադրբեջան
  20. Սլովենիա
  21. Իսլանդիա
  22. Իսպանիա
  23. Ուկրաինա
  24. Սերբիա
  25. Վրաստան

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Էմմին դուրս էր մնացել պայքարից առաջին կիսաեզրափակիչ փուլում: Ինչպես երեկ news.am կայքին հայտնել էր Էմմիի մենեջերը, եգրչուհին ևս 4 երկրների ներկայացուցիչների հետ բողոքարկել էր առաջին կիսաեզրափակիչի արդյունքները և սպասում էր պատասխանի: Բողոքողները նշել են, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, մարդիկ sms-ներ չեն կարողացել ուղարկել:

Tekali Taxi