Home / Հայաստան / «Թոշակների փողով` ղումար». Դալլաքյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

«Թոշակների փողով` ղումար». Դալլաքյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Արդեն մի քանի օր է` ինտերնետում է հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի 2003-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթից մի հատվածի տեսագրությունը: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` մասնավորապես նշելով, որ http://www.youtube.com/watch?v=bErAXNyZbr4 հասցեում տեղադրված տեսանյութում Դալլաքյանը, որը վերջին տարիներին հաճախակի է Սերժ Սարգսյանին սատարող ելույթներով հանդես գալիս, բառացիորեն ասում է. «Հիմա ձեր աշխատավարձը խի ա ցածր, ձեր թոշակը խի ա ցածր. որովհետև Սերժ Սարգսյանը, երբ որ Մոնտե Կառլո ա գնում ու կոնը պտի խաղա, այսինքն` ղումար, 50 հազար դոլար ա կոնը: Հասկանո՞ւմ եք` ինչ ա նշանակում: Այսինքն ստավկեն, որ սկսվում ա, դնում են 50 հազար: Այ էդ ձեր փողերն ա, այ էդ սաղիդ, ձերն ա էդ: Ձեզ ձեռ են առնում: 20 դրամ թոշակները բարձրացնում են, ձեզ ասում են` ձեր թոշակները բարձրացրեցինք, բա խի՞ չեք ուրախանում»:

Tekali Taxi