Home / Հայաստան / Փաշինյանին ազատ արձակելը օրերի հարց է. համաներումը` ուժի մեջ

Փաշինյանին ազատ արձակելը օրերի հարց է. համաներումը` ուժի մեջ

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ուստի` այն արդեն ուժի մեջ է:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրելով որոշումը` նշել էր, որ ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի` որոշումը 24 ժամվա ընթացքում կհրապարակվի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Ինչպես երեկ հաղորդել էր Epress.am-ը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ համաներումը կտարածվի նաև քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի վրա:

Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Epress.am-ի հետ զրույցում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հստակ ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ գործընթացը երկար չի ձգվի:

«Սա ընդամենը մի քանի օրվա հարց է», – ասել է Վարոսյանը:

Tekali Taxi