Home / Հայաստան / «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս բերեցին Նիկոլ Փաշինյանի իրերը (թարմացվում է)

«Արթիկ» ՔԿՀ-ից դուրս բերեցին Նիկոլ Փաշինյանի իրերը (թարմացվում է)

18.59 «Արթիկ» ՔԿՀ-ի շենքից րոպեներ առաջ դուրս բերեցին Նիկոլ Փաշինյանի իրերը: Սպասվում է, որ մոտակա 10-15 րոպեների ընթացքում քաղբանտարկյալը վերջապես ազատ կարձակվի:

18.53 Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը հետաձգվում է կես կամ մեկ ժամով: Այս մասին Արթիկից հայտնում է Epress.am-ի թղթակիցը:

Գյումրի են ուղարկվել որոշ փասթաթղթեր, որոնցով պետք է միաժամանակ 31 կալանավորներ ազատ արձակվեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ իրենք սպասում են դատավորի ժամանմանը, որից հետո Փաշինյանին հաշված րոպեների ընթացքում ազատ կարձակեն:

Առավոտից «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ ավելի քան 100 մարդ է հավաքվել, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կինն ու երկու երեխաները, ընկերները, ՀԱԿ ակտիվիստները, Արթիկում Կոնգրեսի շտաբի ներկայացուցիչները: Նրանք շարունակ վանկարկում են «Ազատություն Նիկոլին», «Ազատ, անկախ Հայաստան», «Հիմա»:

Tekali Taxi