Home / Հայաստան / Պարգևներ ՀՀ նախագահից՝ Հանրապետության տոնի կապակցությամբ

Պարգևներ ՀՀ նախագահից՝ Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգևատրվել են բարձրագույն պետական պարգևներով` շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվածների ցանկը.

Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Էդուարդ Միքայելի Միրզոյանը,

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի է արժանացել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանը,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Միքայելի Սուվարյանը,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են

արքեպիսկոպոս Տեր Ավագ Ասատուրյանը,

արքեպիսկոպոս Տեր Վաչե Հովսեփյանը,

Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Պարգև Մարտիրոսյանը,

Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել են

«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի վիրաբույժ Ամալյա Խալաթի Ասլանյանը Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Գարեգինի Դալլաքյանը,

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Կարեն Կիրակոսի Մանուկյանը,

Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վանիկի Վարդանյանը,

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժնի բժիշկ Ռիմա Էդուարդի Փիլիպոսյանը,

Անանիա Շիրակացու մեդալի են արժանացել

«Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի գլխավոր գյուղատնտես Սամվել Վոլոդյայի Աղաջանյանը,

«Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնտեսական գնացքների ուղեմասի պետ Ավետիք Փայլակի Գրիգորյանը,

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի տեղակալ, ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Մուշեղի Ղազարյանը,

«Արարատի ճանշին» ՍՊԸ-ի մեխանիզատոր Էդիկ Սուրենի Մարտիրոսյանը,

ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանը,

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Սևան կայարան» գծային-կայարանային միավորման պետ Իշխան Սերգեյի Սարգսյանը,

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են

մշակույթի գործիչ Գեորգի (Ժորժ) Գարեգինի Ասատրյանը,

Իջևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նունե Վազգենի Ավետիսյանը ,

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անգլերենի և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Գուրգենի Բաղդասարյանը,

Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Անդրանիկի Գրիգորյանը,

Կոտայքի մարզի Արգել գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լալա Սերոբի Թադևոսյանը,

նկարիչ (Ֆրանսիա) Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը,

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Շուշանիկ Լևոնի Խաչիկյանը,

Արմավիրի «Սարդարապատ» վոկալ-գործիքային համույթի գեղարվեստական ղեկավար Լևիկ Լևոնի Հայրապետյանը,

Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Շմավոնի Մինասյանը,

ջութակահար Արտաշես Աշոտի Մկրտչյանը,

Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գրիգոր Վոլոդյայի Մկրտչյանը,

Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Անդրանիկի Սոլոյանը,

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած անձանց ցանկ

Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել

Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Միխաիլի Հարությունյանին,

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հայկի Շուքուրյանին,

Վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վոլոդյա Գրիգորի Օհանջանյանը,

Ժողովրդական արտիստի կոչման են արժանացել

Երևանի «Համազգային» պետական թատրոնի բեմադրող ռեժիսոր Հրաչյա Վահագնի Գասպարյանը,

կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտաշես (Արթուր) Գրիգորի Գրիգորյանը,

Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել

քանդակագործ, նկարիչ Խաչատուր Մարտիրոսի Իսկանդարյանին

Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել

երգչուհի, «Նազանի» ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Արուսյակ Հրաչիկի Գուլանյանը,

Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի մեներգիչ Ստեփան Սերգեյի Դալլաքյանը,

Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Գոհարիկ Թելմանի Իգիտյանը,

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար Զավեն Լևոնի Հարությունյանը,

«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի դուդուկահար-մենակատար, Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Իլյիչի Մալխասյանը,

Վաստակավոր նկարչի կոչում են ստացել

քանդակագործ Տիգրան Վարդգեսի Արզումանյանը,

նկարիչ Ռուբեն Սարգսի Ղևոնդյանը,

Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել

գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Վազգենի Գասպարյանը

«Շարական» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գրիշա Արշավիրի Դանիելյանը (Դանիել Երաժիշտ),

կոմպոզիտոր Արեգ Հակոբի Լուսինյանը

գրող, կինոգետ Դավիթ Էդուարդի Մուրադյանը,

կոմպոզիտոր Արամ Արամի Սաթյանը,

Մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել

պարուսույց Գագիկ Արտաշեսի Կարապետյանին:

Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանից իրենց պարգևներն են ստացել նաև Մովսես Խորենացու մեդալի արժանացած «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Անահիտ Հայթայանը, վաստակավոր լրագրողի կոչման արժանացած «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանը և նույն թերթի լրագրող Պետրոս Սարուխանյանը:

Tekali Taxi