Home / Հայաստան / «Ռուսաստանը ռուսների համար» վանկարկելով` սափրագլուխները Մոսկվայում ծեծել են լրարգողի

«Ռուսաստանը ռուսների համար» վանկարկելով` սափրագլուխները Մոսկվայում ծեծել են լրարգողի

Չորեքշաբթի` մայիսի 25-ին, «Սոկոլնիկի» այգում մի խումբ սափրագլուխներ  հարձակում են գործել «Կոմերսանտ» պարբերականի 38-ամյա լրագրող, չեչեն Էլման Սոլտախանովի վրա: Ազգայնականության և ռասիզմի հարցերով զբաղվող «ՍՈՎԱ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն, լրագրողի վրա են հարձակվել մոտավորապես 15-20 սափրագլուխներ:

Նշվում  է նաև, որ հարձակվողների դեմքերը ծածկված է եղել բժշկական դիմակներով: «Սպանիր» և «Ռուսաստանը` ռուսների համար» կոչեր վանկարկելով` սափրագլուխները սկսել են ծեծել տղամարդուն: Նրանք գետնին են տապալել լրագրողին և ոտքերով հարվածել նրա գլխին, մեջքին, վզին:

Բարեբախտաբար, լրագրողը լուրջ վնասվածքներ չի ստացել: Սոլտախանովը դեռ չի դիմել ոստիկանություն, հայտնում է РБК-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանյան երեք հեռուստաալիքների` REN TV-ի, Հինգերորդ ալիքի և Առաջին ալիքի աշխատակիցները ծեծի էին ենթարկվել մոսկովյան  «Պյատորոչկա» սուպերմարկետների ցանցում ռեպորտաժ պատրաստելիս: Նկարահանող խումբը իրավաբանների հետ կաթնային մթերքների և մանկական կերի պահպանման բազմաթիվ խախտումներ էին արձանագրել և փորձել էին բացատրություն ստանալ սուպերմարկետի կառավարչից: Սակայն բացատրությունների փոխարեն վերջինս հարձակվել է լրագրողների վրա: Նրան օգնության են հասել խանութի պահակախմբի աշխատակիցները, և միասին սկսել են ծեծել ԶԼՄ-ների աշխատակիցներին:

X5 Retail Group-ին պատկանող սուպերմարկետի PR-մենեջեր Վարվարա Ստոյանովան հայտարարել է, որ «լրագրողներին հասնում էր»:

Tekali Taxi