Home / Հայաստան / Եղեգիս գետը վնասներ է հասցրել Վայոց Ձորում

Եղեգիս գետը վնասներ է հասցրել Վայոց Ձորում

Մայիսի 31-ին ժամը 09.05-ին ՀՀ արտարկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ. հատված ջրագիծը:

Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ: Նույն օրը ժամը 19.15-ին ստացված տեղեկատվության համաձայն` Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են նաև Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ և ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

ՀՀ ԱԻ նախարարության հաղորդագրություն համաձայն, ողողված հողա­տարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:

Նշենք, որ երեկոյան տեղեկատվություն է ստացվել, որ  Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են նաև Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ. պտղատու այգին:

Ավտոճանապարհի ողողման հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Tekali Taxi