Home / Հայաստան / Հրդեհ «Փարվանա» ռեստորանի հարակից տարածքում

Հրդեհ «Փարվանա» ռեստորանի հարակից տարածքում

Մայիսի 31-ին ժամը 20.01-ին ՀՀ արտարկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.49-ին, մարվել` 20.55-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 1000 քմ. մակերեսով:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին հրդեհ էր բռնկվել հենց «Փարվանա» ռեստորանի տարածքում, որի հետևանքով այրվել էր ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քմ մակերեսով) և ջերմահարվել, թափվել էր սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով:

Tekali Taxi