Home / Հայաստան / Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորը

Հունիսի 1-ին  ժամը 04.45-ին ՀՀ արտարկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի 25ՍՏ603 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 05.12-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ 1972թ. ծնված Սմբաթ Դարբինյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Tekali Taxi