Home / Հայաստան / Իշխանությունն առայժմ «ցրողական» վերաբերմունք է ցուցաբերում երկխոսության նկատմամբ

Իշխանությունն առայժմ «ցրողական» վերաբերմունք է ցուցաբերում երկխոսության նկատմամբ

Երբ մայիսի 31-ի հանրահավաքից 1 օր անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ կմտնի երկխոսության մեջ, իշխանական շրջանակներում դա ընդունվեց որպես պարտվողականության դրսևորում, գրում է «Հայկական ժամանակը»:

«Նման գնահատականի պատճառն այն է, որ մինչ այդ ընդդիմությունը հայտարարել էր, թե երկխոսության օրակարգում տեսնում է միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը: Եվ արդեն ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հետ բանակցող պատվիրակության կազմի ձևավորումը և այդ կազմի հրապարակայնացումը իշխանական որոշակի շրջանակներում գնահատվել է որպես իշխանափոխության արագընթաց գործընթացի մեկնարկ: Այսօրինակ տրամադրությունների մասին ահազանգերը արագ զեկուցվել են Սերժ Սարգսյանին , և վերջինիս վերլուծական թիմը հանգել է եզրակացության, որ երկխոսության հնարավորությանը իշխանության պոզիտիվ արձագանքը կարող է փլուզումներ հարուցել իշխանության ներսում: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի թիմը որոշել է երկխոսությանը առայժմ ցուցաբերել «ցրողական» վերաբերմունք»:

Tekali Taxi