Home / Հայաստան / ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության ղարաբաղյան հարցում. ՀՀ վարչապետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության ղարաբաղյան հարցում. ՀՀ վարչապետ

Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ, որից հետո հարցերի է պատասխանել:

ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկը վերաբերվել է ԼՂ հիմնախնդրին:

«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», – նշել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է:

Նրա խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու գալ արագ համաձայնության:

«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», – նշել է ՀՀ վարչապետը:

Tekali Taxi