Home / Հայաստան / ՀՀ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում

ՀՀ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում

«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը առաջիկայում նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: ԱԳ փոխնախարարի պաշտոնում նրա փոխարեն նշանակվելու է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Դեռևս հայտնի չէ, թե ով է գործուղվելու ԵԽ` Մնացականյանի փոխարեն:

Ըստ օրաթերթի աղբյուրների, առայժմ  շրջանառվում է միայն Վահագն Աթաբեկյանի անունը, ում թեկնածությանը, սակայն, դեմ է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բանն այն է, որ Աթաբեկյանը համարվում է բազմափորձ դիվանագետ, որպիսիք այսօր ԱԳՆ–ում շատ քիչ են, ուստի Նալբանդյանը չի ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից Երևանում:

Tekali Taxi