Home / Հայաստան / Ունեվորները` լավատես են. աղքատները` հոռետես. բացահայտում սոցիոլագից

Ունեվորները` լավատես են. աղքատները` հոռետես. բացահայտում սոցիոլագից

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին է ներկայացրել «իրենց ներքին խոհանոցային հարցումները» և հայտարարել, որ ներկայացվող հարցումների պարագայում նա ոչ մեկից պատվեր չի ստացել:

Ադիբեկյանը ներկայացրել է Հայաստանում ապագայի հանդեպ հոռետեսների և լավատեսների տոկոսային հարաբերկացությունը:

«Պարզվում է, որ ավելի լավատես են կանայք` տնային տնտեսուհիները, նրանք ովքեր բարձրագույն կրթություն ունեն, երիտասարդները, ամուրիները, պետծառայողները և ունեվորները: Աղքատները, գործազուրկները և միջնակարգ կրթությամբ մարդիկ, տարիքավորները բավականին հոռետես են»,- հայտարարել է սոցիոլոգը:

Ադիբեկյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսին` հայտարարելով, որ քաղաքական այդ ուժն ընդդիմադիր դաշտից գնում է դեպի կենտրոն` կորցնելով ընդդիմադիր դաշտի մեծ մասը` 2/3:

«Առաջիկա ընտրությունները կլինեն ավելի թափանցիկ, քանի որ պայքար է գնում ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաև իշխանական` հանրապետականների և «Բարգավաճի» միջև: Ուստի, խարդախություններն ու մեքենայությունները կդժվարանան»,- ասել է նա:

Tekali Taxi