Home / Հայաստան / Երևանում ոստիկանները կրակել են «ջրմուղի աշխատակցի» վրա. վերջինս հիվանդանոցում է

Երևանում ոստիկանները կրակել են «ջրմուղի աշխատակցի» վրա. վերջինս հիվանդանոցում է

Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը, կասկածելով, նրան անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է: Այս մասին հայտնել են Ոստիկանությունից:

Tekali Taxi