Home / Հայաստան / Ահաբեկիչները խնջույքներ են կազմակերպում բանտերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ահաբեկիչները խնջույքներ են կազմակերպում բանտերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Իսրայելի բանտերում ահաբեկչական գործողությունների համար երկարաժամկետ պատիժ կրող պաղեստինցի բանտարկյալները ամեն օր կապ են պաշտպանում իրենց ընտանիքների, ընկերների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ ամենն իրականանում է գրեթե բոլոր արաբ կալանավորների մոտ առկա ժամանակակից բջջային հեռախոսների և ինտերնետի միջոցով:

Այս ամենից բացի, հունիսի 7-ին երեք ցմահ ազատազրկում կրող ահաբեկիչներից   մեկը իր Ֆեյսբուքյան էջում նկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են կալանավորները խնջույք կազմակերպում բանտախցերում:

Ինչպես գրում է «Մաարիվ» պարբերականը, փոքրիկ հետաքննությունը ցույց է տվել, որ սա միակ ֆեյսբուքյան էջը չէ: Շատ կալանավորներ օգտվում են համացանցից, տեսազրույցներից և չատերից: Ի դեպ, ահաբեկիչները բավական օպերատիվ կերպով շփվում և նկարներ են տեղադրում իրենց անձնական էջերում`բոլորովին չվախենալով, որ իրենց կարող են ճանաչել և շատ հաճախ հենց իրենց անուններով էլ հանդես են գալիս սոցիալական կայքում:

Tekali Taxi