2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գլխառադ են անում. Հայաստանում ահազանգում են հուշարձանների վիճակի մասին

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:

Նախաձեռնության անդամները նշում են, որ վանքն անմխիթար վիճակում է:

«Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը, ֆինանսների պակասը պատճառաբանելով, ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը»,- ասված է  «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության մեջ: