Home / Հայաստան / Հայաստանցուն կասկածում են իրեն մերժած աղջկան խեղդելու մեջ

Հայաստանցուն կասկածում են իրեն մերժած աղջկան խեղդելու մեջ

Ռյազանի շրջանում առանց գրանցման բնակվող 39-ամյա հայաստանցին ձերբակալվել  է ջրատար խողովակի մեջ հայտնաբերված երիտասարդ կնոջ սպանությունն իրականացնելու կասկածանքով:

Ինչպես հայտնում է տարածքային հետաքննչական վարչությունը, բռնի սպանության նշաններով գյուղի 25-ամյա բնակչուհու մարմինը հայտնաբերվել է Շիլովո գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող ջրատար խողոկավում 2011 թվականի մայիսի վերջին:

Հետաքննության վարկածի համաձայն` 2010 թվականի դեկտեմբերի 18-ին կասկածյալը հանդիպել է իր ծանոթ աղջկա հետ և առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ: Այդ ամենը տեղի է ունեցել ջրատար խողովակում, որտեղ վիճաբանության ընթացքում տղամարդը խեղդել է երիտասարդ կնոջը` նրա վզին փաթաթելով զուգագուլպաները:

Tekali Taxi