Home / Հայաստան / Հայաստանում մոտակա օրերին տեղումներ չեն սպասվում

Հայաստանում մոտակա օրերին տեղումներ չեն սպասվում

Այս տարի ամռանը Հայաստանում նորմայից բարձր ջերմաստիճան չի սպասվում` ի տարբերություն նախորդ տարվա, երբ ամառվա բոլոր երեք ամիսներին միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` նորման  Հայաստանի տարբեր վայրերում տարբեր է. ամառվա ամիսներին միջին ամսական ջերմաստիճանն ամբողջ հանրապետության համար 16 աստիճանն է զրոյից բարձր, հովտային շրջաններում` 25-27 աստիճան զրոյից բարձր, իսկ լեռնային շրջաններում` 13-15 աստիճան զրոյից բարձր:

Պետրոսյանը խոսել է 2011 թվականի հունիս ամսվա մասին` նշելով, որ օդի ջերմաստիճանն առայժմ նորմայից ցածր է:

«Անցյալ տարվա հունիսը բավական տաք էր, և նորմայից ջերմաստիճանը բարձր էր 3  աստիճանով, իսկ եթե դիտելու լինենք այս տարվա հունիսը, առայժմ օդի ջերմաստիճանը նորմայից պակաս է, և պիտի հաջորդող օրերին ջերամստիճանի բարձրացում լինի, որպեսզի հունիսը համարվի նորմայի սահմաններում հունիս»,-ասել է մասնագետը:

Պետրոսյանի խոսքով` առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում, վաղը  Հայաստանի տարածքում միջին ջերմաստիճանը լինելու է 23-30 աստիճան զրոյից բարձր, իսկ հունիսի 20-ին` արդեն 31-33 աստիճան զրոյից բարձր:

Tekali Taxi