Home / Հայաստան / Գառնիի ձորում փնտրում են նավակով շրջված կնոջը

Գառնիի ձորում փնտրում են նավակով շրջված կնոջը

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում, փչովի նավակով շրջվել է քաղաքացի:

Ինչպես պարզվել է, տուժողը 20-21 տարեկան կին է: Դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում: Ոստիկանության աշխատակիցների և Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով (Գառնի և Հացավան գյուղերի հարակից հատ­ված­նե­րում) իրականացվել են որոնողա­կան աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին դադարեցվել են և շարունակվում են այսօր:

Tekali Taxi