Home / Հայաստան / Փլուզվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհը

Փլուզվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհը

Հունիսի 16-ին՝ ժամը 10.45-ին ստացված տեղեկատվու­թյան համաձայն, հունիսի 7-ից Վայոց ձորի մարզում՝  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կիլոմետրում (Ելփին գյուղի մոտ) ավտո­ճանապարհին հայտնվել են ճեղքեր, իսկ հունիսի 16-ին` ժամը 09.00-ի սահմաններում, առաջացել է հողաշերտի նստվածք (60 մ երկարությամբ, 3-4 մ խորությամբ), ինչից փլուզվել է երթևեկության ձախակողմյան 7-8 մ հատված:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Երկկողմանի երթևեկության ապահովման նպատակով Եղեգնաձոր քաղաքի ՃՇՇ-ի կողմից իրականացվել է ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ, հայտնում է «Արտակարգ ալիքը»:

Tekali Taxi