Home / Հայաստան / «Գանձասարը» պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի առաջնությունում

«Գանձասարը» պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի առաջնությունում

Հունիսի 18-ին և 19-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը, որի հանդիպումները կայացան հունիսի 18-ին և 19-ին, գոլառատ չստացվեց:

4 խաղում թիմերն ընդամենը 6 գնդակ խփեցին: Առաջատարը` Կապանի «Գանձասարը», չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել Դիլիջանի «Իմպուլսին», գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Սակայն «Գանձասարի» սայթաքումից չկարողացավ օգտվել նրանից մեկ միավոր հետ մնացող «Ուլիսը», որը պարտվեց «Միկային» 1:2 հաշվով, չնայած առաջինը բացեց հաշիվը:

Նվազագաույն 1:0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»` «Ուլիսին» միավորներով հավասարվեց «Փյունիկը»:

Տուրի տեխնիկական արդյունքներ.

Հունիսի 18

«Շիրակ»-«Բանանց» 1:1 (0:0)

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Զավեն Հովհաննիսյան

Գոլերը` Կարեն Ն. Խաչատրյան, 66 («Շիրակ»), Արսեն Բալաբեկյան, 75 («Բանանց»)

«Փյունիկ»-«Արարատ» 1:0 (1:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլը` Էդգար Մանուչարյան, 32, 11մ

Հունիսի 19

«Ուլիս»-«Միկա» 1:2 (1:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

Գոլերը` Արտյոմ Ադամյան, 15 («Ուլիս»), Սեմյոն Մուրադյան, 42, Դոնգ Ֆանգժու, 87 («Միկա»)

«Գանձասար»-«Իմպուլս» 0:0

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Մրցաշարային աղյուսակ

Գանձասար 13, 26 միավոր

Փյունիկ 13, 24

Ուլիս 13 խաղ, 24

Իմպուլս 13, 18

Միկա 13, 18

Շիրակ 13, 13

Բանանց 13, 12

Արարատ 13, 6

Tekali Taxi