Home / Հայաստան / Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա

Հունիսի 20-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի` չորս հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի հունիսի 21-ից 25-ը Պրավեց քաղաքում:

Հունիսի 21-ին հայաստանցիները կհանդիպեն Ռումինիայի հետ, հունիսի 23-ին` Հյուսիսային Իռլանդիայի, իսկ հունիսի 25-ին` Բուլղարիայի ընտրանու հետ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Մարտին Գևորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան

Հովահննես Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան «Փյունիկ»

Ռոբերտ Դարբինյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան

Սերոբ Գրիգորյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան

Արման Ղազարյան «Բանանց»

Վահան Ադլոյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Հայկ Մարգարյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Ավագյան «Բանանց»

Գեղամ Թումբարյան «Բանանց»

Սարգիս Շահինյան «Միկա»

Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան

Նաիրի Մինասյան «Բանանց»

Նորայր Տիգրանյան «Զենիթ»

Դավիթ Մուրադյան «Բանանց»

Հարձակվողներ

Արամայիս Քյոսայան «Բանանց»

Վարդան Բակալյան «Փյունիկ»

Tekali Taxi