Home / Հայաստան / ՀԱԿ-ը երկու օր է` իր կառույցներում քննարկում է Սերժ Սարգսյանի պատասխանը

ՀԱԿ-ը երկու օր է` իր կառույցներում քննարկում է Սերժ Սարգսյանի պատասխանը

Հայ Ազգային Կոնգրեսի կառույցներում երկու օր է ակտիվ քննարկումներ են ընթանում` կապված Սերժ Սարգսյանի պատասխանի հետ:

Ինչպես հայտնի է դարձել Epress.am-ին, երեկ տեղի է ունեցել Կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, իսկ այսօր այդ հարցը քննարկվել է նաև Կոնգրեսի տարածքային կառույցների շտաբերի պետերի հավաքում:

Հավաքը տեղի է ունեցել հունիսի 30-ի հանրահավաքի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով, սակայն հավաքի ընթացքում նաև քննարկվել է Կոնգրեսի հնարավոր արձագանքը Սերժ Սարգսյանի պատասխանին:

Քննարկումները դեռ շարունակվելու են, իսկ վաղն այդ հարցը կքննարկվի նաև  քաղխորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխանին, ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը հետևյալ հայտարարությունն էր տարածել.

«Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. նկատի ունենալով  հայտարարությանպարունակած որոշակի  անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականըտալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»:

Tekali Taxi