Home / Հայաստան / Նամակ վարչապետին. 4000 քաղաքացի պահանջում են Գյումրի վերադարձնել Մինասի որմնանկարները

Նամակ վարչապետին. 4000 քաղաքացի պահանջում են Գյումրի վերադարձնել Մինասի որմնանկարները

Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման ՀՀ կառավարության նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել գյումրեցիների շրջանում, գրում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն այսօր տարածված հաղորդագրության մեջ:

«Շիրակ կենտրոնը» նշում է, որ գյումրեցի մշակույթի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է քաղաքից տեղափոխված չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով ստորագրահավաք:

Այսօր ստորագրահավաքի առաջին փուլով, 4053 ստորագրություններով պահանջագիրը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրությամբ ուղարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ստորագրահավաքը շարունակվում է և ՀԿ-ն նշում է, որ ցանկացողները կարող են միանալ ստորագրողներին` լրացնելով «Շիրակ կենտրոնի» կայքում տեղադրված ձևաթուղթը:

Tekali Taxi