Home / Հայաստան / 2011թ. 5 ամիսների ընթացքում պետբյուջեի պակասուրդը կազմել է 6.7 մլրդ. դրամ

2011թ. 5 ամիսների ընթացքում պետբյուջեի պակասուրդը կազմել է 6.7 մլրդ. դրամ

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.9%-ով կամ 26.6 մլրդ դրամով: Արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 227 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 1.4 մլրդ դրամի դիմաց:

Tekali Taxi