Home / Հայաստան / Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների ուսուցիչները վերապատրաստվում են Քութաիսիում

Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների ուսուցիչները վերապատրաստվում են Քութաիսիում

ՀՀ կրթության  և  գիտության  նախարար  Արմեն Աշոտյանի և Վրաստանի    կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված  պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ.Ժվանիայի անվան պետական  կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Այս մասին տեղեկացնում է Կրթության և Գիտության նախարարության պաշտոնական կայքը:

32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող  ուսուցիչների համար:

Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ:

Tekali Taxi