Home / Հայաստան / Երթի ընթացքում ոստիկանները քաշքշել են ակտիվիստներին «Սերժիկ, հեռացիր» կարգախոսի համար

Երթի ընթացքում ոստիկանները քաշքշել են ակտիվիստներին «Սերժիկ, հեռացիր» կարգախոսի համար

Հունիսի 30-ին Ազատության հրապարակում կայացած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հաջորդեց ընդդիմության երթը, որն առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Երթն անցավ Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Հանարպետության հրապարակ- Նալբանդյան-Թումանյան երթուղով և ավարտվեց Ազատության հրապարակում: Երթի ժամանակ երիտասարդները վանկարկում էին Համաժողովրդական շարժման կարգախոսները: Երբ երիտասարդները սկսել են վանկարկել «Սերժիկ, հեռացիր»,  ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը հարձակվել է Կոնգրեսի երիտասարդների վրա, որի արդյունքում  քաշքշուկ է առաջացել:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, երթուղու տարբեր հատվածներում Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանները մի քանի անգամ քաշքշել են երիտասարդներին, սակայն իրավիճակն արագորեն հարթում էին Կոնգրեսի ներկայացուցիչները:

Երթն ավարտելուց հետո Ազատության հրապարակում ելույթ է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ  Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

«Ավազակաետությունը պետք է կազմաքանդվի: Սերժ Սագսյանը և իր վարչախումբը պետք է հեռանա երկխոսությամբ, թե առանց երկխոսության, թող ընտրեն իրենք: Իսկ մենք պայքարելու ենք մինչև վերջ և այսօր այս հարթակից ասում ենք` ՀՀ քաղաքացի, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: 1+1+1 և այսպես մի միլիոն, երկու միլիոն, տասը միլիոն հայություն, և այսպես` ազատ ու երջանիկ Հայաստան», – ասել է Փաշինյանը:

Tekali Taxi