Home / Հայաստան / Արարատի նախկին քաղաքապետը բացատրել է` ինչու է հանել իր թեկնածությունն ընտրությունից 2 օր առաջ

Արարատի նախկին քաղաքապետը բացատրել է` ինչու է հանել իր թեկնածությունն ընտրությունից 2 օր առաջ

Արարատի նախկին քաղաքապետ անկուսակցական Հակոբ Թովմասյանն ինքնաբացարկ է հայտնել կիրակի` հուլիսի 3-ին կայացած քաղաքապետի ընտրություններից երկու օր առաջ:

Նշենք, որ ընտրությունների արդյունքում Արարատի քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ, միակ թեկնածու ՀՀԿ-ական Աբրահամ Բաբայանը:

Epress.am-ի հետ զրույցում Հակոբ Թովմասյանը ինքնաբացարկը նա բացատրել է  հետևյալ կերպ.

«Ընտրություններից 3-4 օր առաջ ինձ հայտնի է դարձել, որ մյուս թեկնածուի թիմը պատրաստել է 3000 ավել քվեաթերթիկներ, որոնք պետք է քվեարկվեն հանրապետական թեկնածուի օգտին: Իմ շտաբի անդամները սկզբում սրտնեղեցին, որ ես հանել եմ իմ թեկնածությունը, սակայն ես  բացատրեցի, որ իմ համար էականը քաղաքապետ ընտրվելը չի: Ես չեմ ցանկանում, որպեսզի իմ պատճառով որևէ վստահված անձ տուժի, որ որևէ մեկի քթից արյուն գա և հանել եմ  իմ թեկնածությունը՝ ավելորդ բախումներից խուսափելու համար»,- ասել է  Հակոբ Թովմասյանը:

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների Արարատում ընտրություներին մասնակցել է  5694 մարդ, իսկ Թովմասյանի խոսքով ընտրություններին իրականում մասնակցել է ամենաշատը  2400 մարդ:  Նրան հայտնի է  դարձել նաև, որ ընտրացուցակներում շատ քաղաքացիների հասցեներում գրել են 8-9 հոգի ավել մարդու անուններ, կամ ուրիշների փոխարեն քվեարկել են:

Հակոբ Թովմասյանը նաև հիշեցրել է, որ երբ 2004 թվականին ինքը վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, 5 թեկնածուների առկայության պայմաններում քվեարկությանը մասնակցել է 4700 քաղաքացի և այս ընտրությունների մասնակիցների ներկայացված թիվը, Թովմասյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը:

Tekali Taxi