Home / Հայաստան / Ադրբեջանի «սև ցուցակում» այս անգամ հայտնվեց The Washington Post-ի թղթակիցը

Ադրբեջանի «սև ցուցակում» այս անգամ հայտնվեց The Washington Post-ի թղթակիցը

Այսօր` հուլիսի 7-ին, «The Washington Post» պարբերականում Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակվել: Պարբերականի մոսկովյան թղթակից Ուիլ Ինգլունգը այցելել է Լեռնային Ղարաբաղ և իր այցելությունից ստացված տպավորություններով կիսվել թերթի ընթերցողների հետ: Հարկ է նշել, որ հոդվածի հեղինակը օգտագործել է Ստեփանակերտ և Արցախ բառերը, ինչը արդեն հասցրել է ադրբեջանական ԶԼՄ-ների վրդովմունքի առիթ դառնալ: Վերջիններս գրում են, որ հոդվածի հեղինակը խեղաթյուրել է պատմական փաստերը և միակողմակի տեղեկատվություն է տվել հակամարտության մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Ինգլունգը հավանաբար նույնպես կմտնի երկրի ԱԳ նախարարության «սև ցուցակի» մեջ`որպես Լեռնային Ղարաբաղի «օկուպացված» տարածքներ ապօրինաբար այցելած քաղաքացի:

Հիշեցենենք, որ վերջերս Ադրբեջանը միևնույն պատճառով իր «սև ցուցակի» մեջ է մտցրել նաև «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղական Սերգեյ Բունտմանին և «Известия» թերթի թղթակից Յուրի Սնեգիրյովին:

Tekali Taxi