Home / Հայաստան / Հայաստանյան ակումբների անհաջող ելույթը եվրագավաթներում. մեզ կարող է շրջանցել Լիխտենշտեյնը

Հայաստանյան ակումբների անհաջող ելույթը եվրագավաթներում. մեզ կարող է շրջանցել Լիխտենշտեյնը

Երեկ հայաստանյան ֆուտբոլային երկու ակումբներ` «Բանացը» և «Ուլիսը», դուրս մնացին Եվրոպայի Լիգայի մրցաշարից:

Առաջին որակավորման փուլի պատասխան խաղում «Ուլիսը», որը մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով զիջել էր հունգարական «Ֆերենցվարոշին», Երևանում նույնպես զիջեց հունգարացիներին 0:2 հաշվով:

«Բանանցը» վրացական Ռուստավիում 1:1 հաշվով իր խաղն ավարտեց տեղի «Մետալուրգիի» հետ, սակայն, քանի որ սեփական հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով, երևանյան ակումբը նույնպես դուրս մնաց Եվրոպայի Լիգայից:

Հայկական երկու ակումբների այս տարվա մրցելությները համեմատելի են նախորդ տարվա արդյունքների հետ:

«Ուլիսը» և «Բանանցը» պարզապես փոխվեցին դերերով: Անցյալ տարի «ուլիսցիները» մեկ անգամ ոչ-ոքի խաղացին իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հետ, իսկ երկրորդ խաղում պարտվեցին, իսկ ահա «Բանանցը» երկու խաղում էլ զիջեց կիպրական «Անորթոսիսին»` 0:3 և 0:2 հաշվով:

Այս տարի Հայաստանից եվրագավթների խաղարկությունում դեռևս պայքարի մեջ կմտնեն «Փյունիկն» ու «Միկան»:

«Փյունիկցիները» Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլում կխաղան չեխական «Վիկտորիայի» հետ, իսկ «Միկան» ԵվրոպայիԼիգայի երկրորդ որակավորման փուլում` նորվեգական «Վոլերենգայի»:

Եթե մեր թիմերը չկարողանան մեկ փուլ հաղթահարել կամ գոնե միավորներ վաստակել, ապա վտանգ կա, որ եվրոպական ակումբային վարկանշային աղյուսակում Հայաստանին կշրջանցի Լիխտենշտեյնը:

Այս պահին Հայաստանը 53 երկրի շարքում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Մեր երկրի ակումբային ֆուտբոլը վարկանիշով բարձր է միայն Լիխտենշտեյնից, Լյուքսեմբուրգից, Ֆարերյան կղզիներից, Անդորրայից և Սան Մարինոյից:


Լուսանկարը` Մարինա Մկրտչյանի, ArmFootball.com

Tekali Taxi